Չորեքշաբթի առավոտյան ոսկու արժեքը շարունակում է նվազել սակարկությունների արդեն երրորդ շրջանն անընդմեջ, ցուցանիշը տրոյական ունցիայի դիմաց 1700 դոլարից իջել է, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը նվազել է 0,2 տոկոսով կամ 3,45 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1682,55 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,8 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 23,945 դոլարի:





























