ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Անդրանիկ Սիմոնյանին ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է կառավարության պաշտոնական կայքից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝

Անդրանիկ Սիմոնյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Հատկաշական է, որ նա այդ պաշտոնում նշանակվել էր ընդամենը մի քանի օր առաջ՝ մարտի 26-ին: Ըստ մամուլի տեղեկությունների հնարավոր է Անդրանիկ Սիմոնյանն առաջիկայում տեղափոխվի ԱԱԾ՝ զբաղեցնելով ծառայության տնօրենի պաշտոնը: