Պղինձը թանկանում է, վկայում են սակարկությունների հարթակների տվյալները:
Comex բորսայում պղնձի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,02 տոկոսով՝ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կգ) հասնելով մինչեւ 3,979 դոլարի: Նախորդ երկու սակարկությունների ժամանակ պղինձն էժանացել էր 2,2 տոկոսով:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեքշաբթի կայացած սակարկությունների արդյունքներով պղնձի մեկ տոննայի արժեքը՝ եռամսյա մատակարարումներով նվազել էր 1,03 տոկոսով, մինչեւ 8773,5 դոլար, ալյումինի մեկ տոննայի արժեքը՝ 1,54 տոկոսով, մինչեւ 2231 դոլար, ցինկի արժեք՝ 0,69 տոկոսով, տոննայի դիմաց մինչեւ 2810 դոլար:





























