ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թիվ մեկ բորտ (Air Force One) բարձրանալիս հերթական անգամ է սայթաքել, Twitter-ում հայտնում է The Hill-ը:
Հոլովակում երեւում է, թե անձրեւոտ եղանակին ԱՄՆ նախագահն ինչպես է բարձրանում սանդուղքով. նրա ձեռքին հովանոց է եւ ճամպրուկ: Նա սայթաքում է անձրեւից դյուրասահ դարձած աստիճաններից մեկի վրա, սակայն նրան հաջողվում է ոտքի վրա մնալ եւ մտնել օդանավ:
President Biden boards Air Force One en route to Pittsburgh, Pennsylvania pic.twitter.com/LvBJQy37VD
— The Hill (@thehill) March 31, 2021





























