Կառավարութունն իր այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում Պետական գնումների ընթացակարգերում հակաճգնաժամային միջանկյալ մեխանիզմի կիրառման պայմաններ սահմանեց:
Հարցը ներկայացրեց ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, ով նշեց. «Մեկ մլն դրամը գերազանցող եւ մրցակցային ձեւով կնքված բոլոր պայմանագրերի կողմերին առաջարկվում է օգտվել պետբյուջեից սուբսիդիաներ ստանալու մեխանիզմից: Մասնավորապես, եթե այդ կազմակերպությունները իրենց պայմանագրերը կատարելիս կօգտագործեն ավելի քան 50 տոկոս տեղական ծագման ապրանքներ ու ծառայություններ եւ այդ փաստը կհիմնավորվի, պայմանագրի գնի 1 տոկոսի չափով սուբսիդավորում կարող են ստանալ:
Մի կողմից փորձել ենք նպաստել տնտեսության լիկվիդայնության աճին, մյուս կողմից մեղմել պետական գնումների մասնակիցների կողմից արվող ծախսերը, նաեւ աջակցել տեղական արտադրության խթանմանը: Քանի որ մրցակցային գնումների ծավալը կազմելու է շուրջ 112 մլրդ դրամ, այսինքն գործիքի կիրառման արդյունքում աջակցությունը կկազմի 1,12 մլն դրամ»:





























