Վրաստանի եւ ՌԴ-ի հարաբերությունների կարգավորումը կբարձրացնի հայկական տնտեսության մրցունակությունը: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Սերգեյ Գլազեւը:

«Պետք է ձգտել դրան: Չնայած հասկանալի պատճառով մոտ ապագայում հայտնի քաղաքական հարցերը լուծված չեն, մենք պետք է փորձենք քաղաքականությունը տարանջատել տնտեսությունից, որպեսզի քաղաքական կոնֆլիկտները չազդեն տնտեսական կապերի վրա»,-նշեց պաշտոնյան:

Նա վստահեցրեց, որ վրացական բիզնեսը եւս շահագրգիռ է այդ հարցում: