ԵՏՄ-ում դեղագործության ոլորտում աճը 2020 թվականի արդյունքներով կազմել է 23 տոկոս, թեթեւ արդյունաբերության ոլորտում՝ 11 տոկոս, ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում՝ 2 տոկոս: Այս մասին այսօր Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոէկոնոմիկայի նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Սերգեյ Գլազեւը:
Նրա խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ տնտեսության արդիականացումը շարունակվում է:
Նա հավելեց, որ 2021 թվականի հունվարի փոխադարձ առեւտրի աճը կազմել է 3,3 տոկոս, ընդ որում, ընդհանուր առեւտրաշրջանառությունում փոխադարձ առեւտրի մասնաբաժինը կշարունակի աճել:
«Դա, իր հերթին, խոսում է այն մասին, որ ներկրման փոխարինումը չի դադարում»,-նշեց նա:





























