ԵՏՄ-ում 8 տոկոսով լրացուցիչ տնտեսական աճի ներուժ կա: Այս մասին ապրիլի 1-ին Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ-Երեւան-Նուր Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար), տնտեսագիտության դոկտոր Սերգեյ Գլազեւը:

Նրա խոսքով՝ նվազագույն նշաձողը 3,5-4 տոկոսն է, բայց այս թվերը կարելի է կրկնապատկել, եթե դրամավարկային քաղաքականությունը համապատասխանեցվի ժամանակակից պահանջներին:

«Այս միջոցառումը, ինչպես նաեւ գիտատեխնիկական զարգացման ոլորտում աշխատանքը թույլ կտային լիարժեք կիրառել առկա ներուժը արտադրական հզորությունների ոլորտում, որի ծանրաբեռնվածությունն այժմ կազմում է ընդամենը մոտ 60 տոկոս»,- նշեց նախարարը: