Թայվանի արեւելքում գնացքը դուրս է եկել ռելսերից, առնվազն 4 մարդ զոհվել է, 20-ից ավելին ստացել է մարմնական վնասվածքներ, փոխանցում է Reuters-ը:

Թայդուն ուղեւորվող գնացքը ռելսերից դուրս է եկել Հուալյանից դեպի հյուսիս թունելի մեջ, ինչի հետեւանքով մի քանի վագոններ բախվել են թունելի պատին, նշված է հրշեջ պահպանության հայտարարության մեջ:

Գերատեսչության հաղորդմամբ՝ գնացքում եղել է մոտ 350 մարդ, փրկարարական աշխատանքները շարունակվում են: Գնացքի առաջին չորս վագոններից տարհանվել է 80-100 մարդ, իսկ 5-8-ը «դեֆորմացվել» են, որոնց մեջ մտնելը դժվար է:

2018 թվականին 18 մարդ մահացել եւ 175-ը վնասվածքներ էր ստացել, երբ գնացքը ռելսերից դուրս էր եկել Թայվանի հյուսիս-արեւելքում, որը ավելի քան 3 տասնամյակ կղզում ամենամեծ երկաթուղային աղետն էր դարձել: