Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի այցը Միացյալ Նահանգներ հետաձգվել է մինչեւ ապրիլի կեսը, հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար  Կացունոբու Կատոն:

Նրա խոսքով՝ Սուգան ապրիլի 16-ին պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: «Օրը նշանակված է ապրիլի 16-ին, որ ձեռնարկվեն ԱՄՆ վարչապետի այցի հաջողությունն ապահովող բոլոր հնարավոր միջոցները»,- ասել է Կատոն: Նա հավելել է, որ միջոցառման մանրամասները եւ ժամանակացույցը համաձայնեցվում են:

Նախապես սպասվում էր, որ Սուգան Բայդենին կհանդիպի ապրիլի 9-ին: Nikkei օրաթերթը հայտնել էր, որ Բայդենի հետ Սուգայի հանդիպումը հետաձգվել է ԱՄՆ իրադրության պատճառով:

Սուգան կդառնա առաջին օտարերկրյա ղեկավարը, որը Միացյալ Նահանգներ կայցելի հունվարին Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո