Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի տաճարային համալիր:

ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակությանը ընդունել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ողջույնի և օրհնանքի խոսքեր հղել հյուրերին:

Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Տիրոջ Պայծառակերպության տաճար, աղոթել հայրենիքի խաղաղության և բարգավաճման համար և մոմ վառել: