Իսպանական ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ իրենք ձերբակալել են ավազակախմբի 100 անդամների, որոնք Մարոկկոյից արագընթաց նավակներով հաշիշ ու մարիխուանա էին տեղափոխում Իսպանիա, հաղորդում է Reuters-ը:

Խումբն իր նավակները բեռնել է թմրանյութերով եւ Միջերկրական ծովով ուղեւորվել է դեպի Գվադալկվիվիվիր գետը՝ Իսպանիայի հարավում գտնվող Սեւիլիայի մոտ:

Մի շարք խուզարկությունների ընթացքում ոստիկանությունը առգրավել է ավելի քան հինգ տոննա հաշիշ եւ 230 կիլոգրամ մարիխուանա, ասվում է Քաղաքացիական գվարդիայի հայտարարության մեջ:

Ընդարձակ խմբիի մի քանի անդամներ վարձվել են՝ համոզվելու համար, որ արագընթաց նավակները, որոնք շատ վառելիք են սպառում, միշտ պատրաստ են օգտագործման:

Ոստիկանությունը հայտնել է, որ խմբավորման մյուս անդամները թմրանյութերը թաքցրել են մրգեր տեղափոխող բեռնատարների մեջ` ամբողջ Եվրոպայում մատակարարներին փոխանցելու համար:

Սպաները առգրավել են նաեւ ինքնաձիգ, ատրճանակ եւ հինգ մեքենա, այդ թվում՝ երկու բեռնատար:

Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալված 100 կասկածյալները նշանակված օրը դատարանի առջեւ կկանգնեն: