Ֆլորիդայում հայտարարել են արտակարգ դրություն Թամփի ծոցի մեջ խոշոր լճից թունավոր կոյուղաջրերի ատահոսքի պատճառով, հաղորդում է BBC-ը:

Այդ շրջանում ավելի քան 300 տներ են տարհանվել, Փայնի Փոյնթ ջրամբար տանող ավտոճանապարհը փակ է:

Բնակիչներին ուղարկվել է տեքստային նախազգուշացում անհապաղ իրենց տներից հեռանալու խնդրանքով:

Նահանգի իշխանությունները հաղորդել են, որ 31 հա մակերեսով ջրամբարում գտնվում են ջրի միլիոնավոր գալոններ, որոնք պարունակում են ֆոսֆոր եւ ազոտ ֆոսֆատի հին գործարանից:

Ջուրը պարունակում է փոքր քանակությամբ բնական ռադիում եւ ուրան, ինչպես նաեւ կարող է արտադրել գազի ռադոն:

Ուրբաթ արտահոսքի հետեւանքները վերացնելու փորձերը եղել են անհաջող:

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը շաբաթ հայտարարել է արտակարգ դրություն:

Մանաթի շրջանի ղեկավար Սքոթ Հոուփսը հայտարարել է, որ կան մտավախություններ, որ ջուրը կարող է հեղեղել շրջանը, որը հիմնականում գյուղատնտեսական է: