Անհայտ հանցագործները կողոպտել եւ ծեծել են ֆրանսիացի գործարար, քաղաքական եւ հասարակական գործիչ Բերնար Թափիին, ինչպես նաեւ նրա տիկնոջը, կիրակի հաղորդել է BFM հեռուստաալիքը:
Լրատվականի տվյալներով՝ չորս հանցագործ ներխուժել է Թափիի տուն կիրակի գիշերը, երբ նրանք քնած էին: Տունը գտնվում է Սենա եւ Մարնա դեպարտամենտում՝ Փարիզի հարավ-արեւելքում:
Թափիին եւ նրա տիկնոջը կապել են եւ մի քանի հարված հասցրել նրանց: Կողոպուտից հետո հանցագործները փախուստի են դիմել: Տուժածները կանչել են շտապօգնություն, եւ ամուսիններին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել: Առկա տվյալներով՝ նրանք չեն հոսպիտալացվել, քանի որ վնասվածքները ծանր չէին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բերնար Թափին Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր է: 1986-1994 թվականներին նա եղել է «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի նախագահ: Ներկայում Թափին ունի ծանր ուռուցքաբանական հիվանդություն՝ ստամոքսի քաղցկեղ: Նրա վիճակը անդադար վաթարանում է:





























