Վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի նախկին խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի եւ նրա կողմից կայացրած որոշման։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահի նախկին խորհրդականներ Հրայր Ղուկասյանը, Գրիգոր Մուրադյանը եւ Վարդան Պողոսյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան։
Նախկին խորհրդականները պահանջում են ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում իրենց վերականգնել եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարել։
ՀՀ վարչական դատարանում ընթանում է ՍԴ նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանի հայցի դատաքննությունը՝ ընդդեմ ՍԴ նախագահի պաշտոնում ապօրինի ճանապարհով հայտնված Արման Դիլանյանի և նրա կողմից կայացված ապօրինի որոշման։
Опубликовано Edgar Ghazaryan Четверг, 8 апреля 2021 г.





























