Երեւանի «Հաղթանակ» թաղամասում` «Երեւանյան բազալտ» ՍՊԸ-ի տարածքում,  հունիսի 18-ին տեղի է ունեցել պատի ինքնափլուզում, որը հանգեցրել է ողբերգական հետեւանքների:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է խճահատիկի էլեւատորի երկաթբետոնե կոնստրուկցիան, ինչից գործարանի աշխատակիցներ 37-ամյա Սլավիկ Ղազարյանը տեղում զոհվել է, իսկ 31-ամյա Արտյոմ Ղազարյանը ստացել ձեռքի կոտրվածք եւ, մինչ փրկարարների ժամանումը, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Փրկարաների ուժերով փլատակից դուրս է բերվել Ս.Ղազարյանի դին:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` Ա.Ղազարյանի առողջական վիճակը միջին ծանրության է: