Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման մասին տեղեկատվություն է հրապարակվել։

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Ռուսասանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունիսի 24-ին կժամանեն Կազան՝ ներկա գտնվելու ավանդական ձիարշավին»,- ասված է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

«Հերթական եռակողմ հանդիպմանը նախատեսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր քննարկել»,-  նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը Կազանում կկայանա հունիսի 25-ին։ Նմանօրինակ ձեւաչափով հանդիպում տեղի էր ունեցել Սոչիում։