Խաղաղօվկիանոսյան Վանուատու պետության կառավարության նոր ղեկավարը հաստատել է, թե չեղյալ է հայտարարում երկրի նախորդ ղեկավարության որոշումը Աբխազիայի անկախության ճանաչման վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով Daily Post-ը:

Էդվարդ Նատապեին, ով Վանուատուի կառավարությունը ղեկավարում է հունիսի կեսերից, հայտարարել է, թե Աբխազիայի կարգավիճակի հարցում համերաշխ է միջազգային հանրության հիմնական մասի հետ, որը չի ճանաչում Աբխազիայի անկախությունը:

Նա հայտնել է, թե ՄԱԿ-ում Վանուատուի ներկայացուցիչ Դոնալդ Կալպոկասին հանձնարարվել է զբաղվել Վրաստանի հետ պաշտոնական հարաբերությունների հաստատմամբ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վանուատուի կողմից Աբխազիայի ճանաչման խառնաշփոթը շարունակվում է արդեն մեկ ամիս: Վանուատուն մեկ, հաստատում մեկ հերքում է, որ ճանաչել է Աբխազիան: