ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գործող նախագահ Ջո Բայդենի՝Աֆղանստանից զորքերի դուրսբերումը մինչեւ սեպտեմբերի 11-ն ավարտելու մասին որոշոըմը, հայտնում է Newsweek-ը՝ վկայակոչելով Թրամփի հայտարարությունը:

Երեքշաբթի Սպիտակ տունը հայտարարել էր, որ մինչեւ մայիսի 1-ը կսկսի զորքերի դուրսբերումը Աֆղանստանից եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը կավարտի գործընթացը: Հայտարարվել է, որ դուրսբերումն իրականացվելու է դաշնակիցների եւ գործընկերների հետ լիարժեք համաձայնեցմամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես շատ կցանկանայի, որպեսզի Ջո Բայդենը սեպտեմբերի 11-ն որպես Աֆղանստանից մեր զորքերի դուրսբերման օր օգտագործեր»,- ասել է Թրամփը Newsweek-ի կողմից հրապարակված հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը «երկու պատճառ» է նշել, թե ինչու Բայդենի ընտրած ամսաթիվը չպետք է օգտագործվի: Նա նշել է,+  որ առաջին հերթին «ԱՄՆ-ը կարող է և պետք է ավելի շուտ լքի Աֆղանստանը», քանի որ զորքերը «չափազանց երկար ժամանակ» էին այնտեղ: Թրամփը հավելել է, որ որպես ԱՄՆ ներկայիս նախագահ՝ նա «հնարավորություն ապահովեց զորքերի ավելի արագ դուրսբերման համար, այնտեղ տեղակայված զորքերի քանակը 16000-ից կրճատելով  2000-ից պակաս, ինչպես նաեւ միլիարդավոր դոլարների արժողությամբ ամերիկյան սարքավորումներ դուրս բերելով Աֆղանստանից»:

Նշված ամսաթիվը չօգտագործելու երկրորդ պատճառն, ըստ Թրամփի, այն է, որ «սեպտեմբերի 11-ը մի օր է, որը կապված է մեր երկրի համար ծայրաստիճան ողբերգական իրադարձությունների ու ժամանակաշրջանի հետ»: Նա շեշտել է «այս ամսաթիվը հիշելու եւ հարգելու անհրաժեշտությունը` որպես հարգանքի նշան նրանց բոլորի հանդեպ, ում մենք կորցրել ենք այդ օրը»: Թրամփը Բայդենին հորդորել է «հնարավորինս» պահպանել իր նշանակած օրը: