Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը պաշտպանելով մեր սահմանները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների Լուսավոր Հայաստան խմբակցության նախագիծը, որով պայմանագրային զինծառայության տարիքային շեմը կավելանա միջինը 5 տարով։

Պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը առաջարկվում է սահմանել շարքային, կրտսեր և ավագ ենթասպայական կազմի համար՝ 50, կրտսեր սպայական կազմի համար՝ 48-52, ավագ սպայական կազմի համար՝ 50-55, գնդապետի համար՝ 55-58, ավելի բարձր կոչումների համար՝ 63»:

Արտագնա աշխատանքի մեկնելու փոխարեն պատերազմի բովով անցած մեր եղբայրները կկարողանան շարունակել պայմանագրային զինվորական...

Опубликовано Edmon Marukyan Понедельник, 19 апреля 2021 г.