Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը լրջորեն մտածում է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին: Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պետության նախկին ղեկավարը նշել է, որ առաջիկա ընտրությունները շուտով չեն կայանա, սակայն, դատելով անցած ընտրություններում քաղաքական գործչի օգտին հավաքաված (75 միլիոն) ձայներից, նրա աջակցության մակարդակը շարունակում է բարձր մնալ:
Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել է, որ նախագահական մրցավազքին մասնակցության գաղափարին շատ լուրջ է վերաբերվում: «Ավելի քան լուրջ: Սակայն իրավական տեսանկյունից ես դեռ չէի ցանկանա տարածվել այդ մասին»,- ասել է Թրամփը:





























