Թունիսի դատարանը հեռակա կարգով դատավճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ Զին Բեն Ալիի եւ նրա տիկնոջ Լեյլա Տրաբելսիի նկատմամբ: Նրանք մեղավոր են ճանաչվել պետական ունեցվածքի յուրացման մեջ եւ դատապարտվել են յուրաքանչյուրը 35 տարվա ազատազրկման:

Բացի այդ, համաձայն դատավճռի, նրանք պետք է նաեւ տուգանք վճարեն` Բեն Ալին 50 մլն դինարի (25 մլն եվրո), իսկ Տրաբելսին` 41 մլն դինարի չափով:

Բեն Ալիի նկատմամբ եւս մեկ քրեական գործի քննությունը` թմրանյութերի եւ զենքի ապօրինի շրջանառության վերաբերյալ, հետաձգվել է մինչեւ հունիսի 30-ը: Փաստաբանը խնդրել է ավելի շատ ժամանակ` դատաքննությանը պատրաստվելու համար: