Միլանում կանխամտածված սնանկացման կասկածանքով ֆինանսական ոստիկանության կողմից ձերբակալվել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ընկերը` իմպրեսարիո Լելե Մորան:

Իրավապահները 56-ամյա Մորային կասկածել են LManagement  ընկերության 8,5  մլն եվրոյի յուրացման մեջ, որի հետեւանքով ընկերությունը սնանկ է հայտարարվել:   Մեքենայությունների արդյունքում ստացված փողերը, ըստ հետաքննության,  փոխանցվել են շվեյցարական բանկ: Միաժամանակ` Մորան եւս սնանկ է ճանաչվել, գրում է Lenta.ru-ն:

Նախկինում իմպրեսարիոյի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել  աղջիկների մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, որոնք մասնակցել են Բեռլուսկոնիի սկանդալային երեկոներին: Համարվում է, որ հենց Մորան է Բեռլուսկոնին ծանոթացրել Ռուբիի եւ մյուս մարմնավաճառուհու հետ, ովքեր հայտարարել են Իտալիայի վարչապետի հետ իրենց ինտիմ հարաբերությունների մասին: