Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարել է Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը եւ որոշում կայացրել Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդական ժողով» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեի ամուսնու հանդեպ խափանման միջոց ընտրել կալանքը։

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Բիցաձեն, ով կասկածվում է զինված հանցավոր խմբավորում ստեղծելու մեջ, ազատ կարձակվի 60 հազար դոլարի չափով գրավ վճարելուց հետո։

Վրաստանի գլխավոր դատախազությունում հայտնել էին, որ գրավի վճարման ժամկետը լրացել է հունիսի 7-ին։ Բիցաձեն մայիսի 31-ից առ այսօր հրաժարվում է գրավը վճարել։ Կալանքի մասին որոշման ընդունումից հետո նրա հանդեպ ավտոմատ կերպով հետախուզում է հայտարարվում։ Իրավապահ մարմինների տվյալներով, նա ներկայումս գտնվում է Վրաստանի սահմաններից դուրս։