ԱՄՆ վարչակազմը հոռետեսորեն է վերաբերում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բարեփոխումներ անցկացնելու վերաբերայլ վերջերս տված խոստումներին: ԱՄՆ-ը Սիրիայի ղեկավարությունից ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ գործողություններ է սպասում:
ԱՄՆ վարչակազմի անդամները համաձայն չեն Ասադի պնդումներին, թե երկրում զանգվածային հուզումները կազմակերպում են դիվերսանտներն ու սադրիչները` օտար երկրների հրահանգով:
Վարչակազմում հայտարարել են, որ միջազգային հանրությանը, եւ որ ամենակարեւորն է, Սիրիայի ժողովրդին զզվեցրել են Սիրիայի ղեկավարության խոստումները` բարեփոխումներ անցկացնելու եւ ընդդիմության դեմ բռնությունները դադարեցնելու մասին:
Իր երրորդ ելույթում Ասադը հայտարարել է, որ մտադիր է հրավիրել Սիրիայի 100 պետական գործիչների եւ նրանց հետ քննարկել սահմանադրական բարեփոխումները, որոնք կմշակվեն մեկ ամսվա ընթացքում:




























