Բուրսայում գտնվող NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, շատ երկրպագուններ հայ ֆուտբոլիստներին դիմավորելու էին եկել ծաղիկներով։
Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստանի պատվիրակության անդամները եւ հավաքականի խաղացողները իջեւանել են «Holiday inn» «Թուհքջե» հյուրանոցում, որտեղ կմնան մինչեւ Հայաստան-Թուրքիա հանդիպման ավարտը։ Թուրքական հատուկ ծառայությունները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում հայկական պատվիրակության անդամների նկատմամբ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանի հավաքականը Բուրսա է եկել ոչ միայն մրցելու, այլեւ հաղթելու հստակ նպատակով։
Նրա խոսքով, ե՛ւ երիտասարդական հավաքականը ե՛ւ հոկտեմբերի 14-ի հանդիպմանը պատրաստվող ազգային հավաքականը ամբողջությամբ պատրաստ են խաղերին։




























