Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Թեհրանին պատժամիջոցների օրինակ են բերել, որոնք իրենք պատրաստ են չեղյալ հայտարարել՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Այս մասին չորեքշաբթի  Իրանի վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Իրանին ներկայացրել ենք այդ պատժամիջոցների մի շարք օրինակներ, որոնք կարծում ենք, որ պետք է չեղարկնեք կատարմանը վերադառնալու համար, ինչպես նաեւ՝ այն պատժամիջոցները, որոնք, կարծում ենք, որ մեզ հարկավոր չի լինիվերացնել, եւ որոնք մենք չենք վերացնի ԳՀՀԾ-ին վերադարձի շրջանակներում»,- ասել է նա:

Ընդ որում, ըստ Ամերիկայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի, Իրանի կողմից պատժամիջոցների վերացման եւ պատասխան քայլերի հաջորդականությունը ներկայումս չի քննարկվում: 

Երեքշաբթի օրը Վիեննայում քննարկումներ են տեղի ունեցել Միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստի հերթական փուլը: Հանդիպման մասնակիցները քաղաքական տնօրենների մակարդակով քննարկել են սույն պայմանագրի դրույթներին լիարժեք համապատասխանությանը վերադառնալու հարցեր: Ըստ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովի՝հաջորդ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթվա սկզբին: