Այսօր Կառավարության շենքի մոտից ութ անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ոստիկանություն բերման է ենթարկվել ութ քաղաքացի, կկազմվի արձանագրություն»,-ասաց Ջանոյանը:
Այսօր առավոտյան «Ազատագրում» շարժումը ներկայացնող մի խումբ քաղաքացիներ իրենց շղթայել էին Կառավարության դարպասներին՝ փորձելով կանխել Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք:
Երիտասարդներն իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներից. Նրանցից մի քանիսին բերման ենթարկեցին



























