Հայաստանի Պաշտպանության նախարարությունը Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհված անձանց անուններով 3039 գործ է ուղարկել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, որոնց ընտանիքները կարող են փոխհատուցում ակնկալել: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում զինվորականներին սոցիալական պաշտպանության տրամադրման ծրագրերի իրականացման աշխատանքային քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Զինծառայողների եւ վետերանների առողջապահության , սոցիալական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:
Ընդ որում, ՊՆ-ի տվյալներով, ֆոնդից 2500 գործերի մասով արդեն որոշում է կայացվել փոխհատուցում վճարելու մասին: «Մենք դա ճշտել ենք նրանց մոտ: Հաստատ չեմ կարող ասել: Բայց կարող եմ հավաստիացնել, որ մենք հիմնադրամի քննարկմանը 3039 գործ ենք ուղարկել»,- ասել է Ավետիսյանը:
Նշենք, որ միայն պաշտոնական զոհերի թիվն արդեն անցել է 4000-ը:





























