ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն ուրվագծել են երկու խորհրդարանների համագործակցության օրակարգում առկա հարցերի շրջանակը, պայմանավորվել շարունակել երկխոսությունը, որը նախատեսված է մայիսին Մոսկվայում:





























