Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը մայիսի 25-ին հրավիրում է  Եվրամիության պետությունների ղեկավարների գագաթնաժողով, որի ժամանակ կքննարկվեն Ռուսաստանը, կորոնավիրուսն ու կլիմայի հարցերը, հայտնել է Միշելի պաշտոնական ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Նախագահ Միշելը երեքշաբթի՝ մայիսի 25-ին, հրավիրում է ԵՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողով, որը կկայանա Բրյուսելում»,-գրել է նա թվիթերյան էջում:

Լեյթսը նշել է, որ դրա ընթացքում կքննարկվի «COVID-19-ը, կլիման եւ Ռուսաստանը»:

Ընդ որում՝ ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումը կկայանա մայիսի 8-ին Պորտոյում, իսկ դրան հաջորդող երկրորդ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել հունիսին: