Մենք դարձել ենք Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նմուշների ոչնչացման վկաները: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Հարցն ուշադրության կենտրոնում է: Մեր միջազգային գործընկերները խստորեն դատապարտում են հայկական հուշարձանները ոչնչացնելու եւ հայկական պատկանելիությունը փոխելու փորձերը: Մենք աշխատում ենք պրոֆիլային կազմակերպությունների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ: Այսօր շատ կարեւոր է բարձրացնել այդ հարցով միջազգային կառույցների տեղեկացվածությունը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ապրիլի 24-ին ԱԳՆ նախաձեռնությամբ բացվել է «Ժառանգությունը սպառնալիքի տակ: Արցախ» ցուցահանդեսը, որը կտեւի մինչեւ մայիսի 2-ը: