Այո՛, Հայաստանում եւ Արցախում ապագա կա, եւ, այո՛, այդ ապագայի կերտումը սկսվում է ապրիլի 25-ից՝ առանց քեզ, առանց ձեզ, առանց ստի ու կեղծիքի, առանց պարտության ու անվերջանալի անկման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ագնեսսա Խամոյանը։

«Ողջույնից՝ հանրային պահանջ կես քայլ է

Երկրի թիվ 1 աներձագը երեկ ստվերեց թիվ 1 փեսայի հրաժարականի հայտարարությունը, որով երկրի թիվ 1 կապիտուլյանտը փորձում էր արյունաքամ ժողովրդի վրա հերթական անգամ որպես բարի կամքի դրսեւորում վաճառել իր հրաժարականը: Դեռ փետրվարի 7-ին ձաղկաձորյան թանկարժեք հյուրանոցում հանգիստը վայելող քայլականներն արձանագրել էին, որ «հասարակության լայն շերտերի շրջանում ՉԿԱ արտահերթ ընտրությունների պահանջ», ուստի «Իմ քայլը» խմբակցությունը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է աջակցել իրենց վարչապետին»:

Երկուսուկես ամիս անց իրենց վարչապետն ասում է. «…. այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»: 

Փաստորեն երկուսուկես ամիս առաջ հանրային պահանջ չտեսնող իշխանությունն այն վերջապես գտավ…Սյունիքում: Ու որոշման համար մի ջեեերմ ողջույն էր պակասում: Ու ողջույնից 4 օր անց իրենց իսկ հնարած Քաղաքացու օրը հրաժարական տվեց իրենց վարչապետը՝ փակելով Հայոց պատմության ամենաողբերգական, ամենախայտառակ, ամենաամոթալի երեք տարվա էջը:

Հրաչի փեսա Նիկոլն ասում է՝  «Ոչ մի րոպե չկասկածեք, իմացեք, վստահ եղեք՝ Հայաստանում եւ Արցախում ապագա կա, եւ այդ ապագայի կերտումը սկսվում է այսօր»:

Այո՛, Հայաստանում եւ Արցախում ապագա կա, եւ, այո՛, այդ ապագայի կերտումը սկսվում է ապրիլի 25-ից՝ առանց քեզ, առանց ձեզ, առանց ստի ու կեղծիքի, առանց պարտության ու անվերջանալի անկման»,- գրել է նա։