Ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների՝ ապրիլի 22-ին՝ ՀՀ դատախազության դիմաց տեղի ունեցած ակցիայի առնչությամբ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանին։
NEWS.am-ի հետ զրույցում Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը հայտնեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 316-ի հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Պաշտպան Գալստյանն ասաց, որ նախաքննական մարմինը միջնորդել է իր պաշտպանյալին կալանավորել։
Նա հայտնեց, որ դատական նիստը տեղի է ունենալու այսօր՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ։
Նշենք, որ Հայկ Հեքիմյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ։





























