Մեղրիի մաքսատունը աշխատում է, բայց դադարեցվել է Ագարակ մաքսային պահեստի լիցենզիան։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։

«Մեղրիի անցակետում խնդիր չկա, բաց է, աշխատում է։ Ագարակ մաքսային պահեստի լիցենզիան դադարեցված է։ Դեռեւս 1 ամիս առաջ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ մասնագետները գործուղվել են Հանրապետության մայրաքաղաքի եւ մարզերի պահեստներ՝ ստուգումներ իրականացնելու։ Ագարակ մաքսային պահեստում եղել են խնդիրներ, մաքսային պահանջներին բավարար չի եղել եւ լիցենզիան դադարեցվել է»,- հայտնեցին  ՊԵԿ-ի լրատվության ծառայությունից։

Ավելի վաղ NEWS.am-ն իր տեղեկություններով հայտնել էր, որ հայ–իրանական սահմանին՝ Մեղրիի անցակետի մոտ այս պահին Հայաստանից Իրան ուղեւորվող բեռնատարերի խոշոր կուտակում կա, քանի որ մաքսատունը չի գործում։

Ըստ մեր տեղեկությունների՝ անցակետը փակելու հրահանգը տվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը, ում մամուլը կնքել է «Նակոլկա Շուշո» մականունով։

«Նակոլկա Շուշոյի» հրահանգով Մեղրիի մաքսատունը չի աշխատում. մեծ թվով բեռնատարերի կուտակում է առաջացել