2020 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերն աճել են 17 տոկոսով, ինչն ամենամեծ հարաբերական աճն է Արեւելյան Եվրոպայի երկրների շրջանում: Այս մասին ասվում է SIPRI (Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտ) զեկույցում:
«Ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված էր Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ հակամարտությամբ», - ասվում է փաստաթղթում: Ընդ որույմ, Հայաստանում ռազմական ծախսերը 2020-ին նվազել են 2.6 տոկոսով:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են համապատասխանաբար 4.9 եւ 5.4 տոկոս: Սրանով երկու երկրներն էլ ներառվել են ամենամեծ ռազմական բեռը կրող երկրների տասնյակում: Դրանց թվում են Օմանը, որն իր ՀՆԱ-ի 11 տոկոսը ծախսել է ռազմական ուժերի վրա, Սաուդյան Արաբիան (8.4 տոկոս), Քուվեյթ (6.5 տոկոս), Իսրայել (5.6 տոկոս) եւ Հորդանան (5.0 տոկոս): Մնացած հինգն Ալժիրն է (6.7 տոկոս), Մարոկկոն (4.3 տոկոս) եւ Ռուսաստանը (4.3 տոկոս):
Թուրքիայի ռազմական ծախսերը 2020-ին կրճատվել են 5.0 տոկոսով՝ կազմելով 17.7 մլրդ դոլար: Անկումը վերջին 10 տարվա ընթացքում բացառություն էր, որոնք առանձնացել են Թուրքիայի ռազմական ծախսերի աճի միտումով՝ 2011-2020 թվականների ընթացքում աճելով 77 տոկոսով: 2015 թվականից սկսած աճն ավելի կտրուկ է դարձել՝ համընկնելով Թուրքիայի ավելի ու ավելի ագրեսիվ արտաքին քաղաքականության հետ:





























