Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր՝ ապրիլի 26–ին,  տեղի է ունեցել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նարեկ Գաբրիելյանի երդման արարողությունը։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին եւ հաջողություններ մաղթել մասնագիտական գործունեության մեջ:

«Մաղթում եմ, որ Ձեր պարտականությունները կատարեք ամենաբարձր մակարդակով։ Այսօր դատական համակարգի եւ՛ հեղինակությունը, եւ՛ համակարգի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքի ձեւավորումը Ձեր եւ Ձեր գործընկերների ձեռքերում է»,– ասել է նախագահը։