Ինչ է լինելու պետծառայողների բնակարան ձեռք բերելու նախնական պայմանագրերի ճակատագրերը, երբ մարդիկ տեւական ժամանակ է վճարումներ են կատարում, սակայն շենքը դեռ պատրաստ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Մտածում եմ, թե ինչ է լինելու պետծառայողների բնակարան ձեռք բերելու նախնական պայմանագրերի ճակատագրերը, երբ մարդիկ տեւական ժամանակ է վճարումներ են կատարում, սակայն շենքը դեռ պատրաստ չէ, իսկ շինանյութն օր-օրի մեծ քայլերով թանկանում է…
Պարզից էլ պարզ է, որ օբյեկտիվորեն մի օր շինարարը դադարեցնելու է շենքի կառուցումը եւ մարդիկ հայտնվելու են տուն չունենալու հեռանկարի առջեւ…
Վերահսկեք վիճակը, քանի ուշ չէ…»,- գրել է նա։





























