«Հայաստանում ռուսական ռազմաբազան անցում է կատարել բրիգադային համակարգի։ Այժմ նրա թվաքանակը 4 հազար 245 մարդ է, նրանցից 370-ը՝ զինծառայողներ, 500-ը՝ քաղաքացիական մասնագետներ»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ ԱՊՀ երկրների հետ համագործակցության ռազմական համագործակցության վարչության ղեկավար, գնդապետ Անդրեյ Գուսեեւը՝ ավելացնելով, որ բրիգադային համակարգի անցում կատարելը չի խախտել ռազմաբազային մասերի մարտական պատրաստվածությունը։

Գուսեւը հունիսի 21-ին ելույթ է ունեցել ռուս սենատորների առջեւ։ Նա նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի կազմը պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված առաջադրանքները։

Սենատորների հարցին՝ որտե՞ղ պետք է վերատեղակայվեն ավելացած զինամթերքն ու զինտեխնիկան, ՊՆ ներկայացուցիչը պատասխանել է, որ դրանք անվարձահատույց կերպով կտրվեն Հայաստանի Զինված ուժերին։

Ֆեդերացիայի խորհրդի՝ պաշտանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը նշել է, որ արձանագրության վավերացումը կնպաստի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության հետագա ամրապնդմանը, եւ դա համապատասխանում է ռուսական շահերին։

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է 1995 թվականին։ Համաձայն փոփոխությունների՝ Հայաստանի տարածքում ռւսական ռազմաբազան կտեղակայվի 25-ի փոխարեն 49 տարի ժամկետով։