Բաքուն բացահայտ կոչ է անում փլուզել հայկական արժեքները օկուպացված տարածքներում: Այս մասին «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Նա պարզաբանեց, որ Բաքուն այդպիսով անտեսում է բարոյական եւ իրավական նորմերը, որոնք երկար տարիներ մշակել է քաղաքակիրթ աշխարհը: «Մեր արժեքների համար պայքարի պատմական փորձը մեծ է՝ քոչվոր ցեղերի արշավանքներից մինչեւ ՀԻն Ջուղայում եւ Ղարաբաղում եզակի խաչքարերի ոչնչացում: Այսօր մենք կրկին բախվում ենք նման բնույթի լուրջ սպառնալիքի»,-հավելեց Դումանյանը:
Նա նկատեց, որ դժվար է խոսել մշակույթի պահպանման մասին մի պետության հետ, որը բացահայտ կոչ է անում ոչնչացնել հայկական մշակույթը:
Դումանյանը հավելեց, որ կազմակերպված համաժողովն ուղղված է հասարակության իրազեկվածության բարձրացմանը, խնդիրների անալիզին, ինչպես նաեւ մշակութային ժառանգության ֆիզիկական ու տեղեկատվական անվտանգության ապահովման հարցով աշխատանքներին:





























