Հայաստանի որոշ շրջաններում ապրիլի 28-ին հիմնականում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վրկ: NEWS.am-ին «Հայպետհիդրոմետ» -ում հայտնել են, որ Երեւանում գիշերը եւ ցերեկը սպասվում է կարճատեւ անձրև եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝+26 +28:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝+17 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +23 +25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +17 +22,

Լոռիում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +17 +22,

Տավուշում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +19 +24,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +17 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +26 +28,

Արարատում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +29,

Արմավիրում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +29,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝+17 +22,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +27 +29,

Սյունիքի հովիտներըում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +20 +25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +15 +20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +15, կեսօրին՝ +19 +24: