Մշակութային եւ կրոնական հուշարձանների ոչնչացման ու պղծման ապացույցների հավաքագրումը եւ ներկայացումը ՄԻԵԴ դեռեւս շարունակվում է: Այս մասին ապրիլի 27-ին «Արցախի ժառանգությունը սպառնալիքի տակ. մարտահրավերների հանգույցում» թեմայով համաժողովում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: Մշակութային ժառանգության ոչնչացումը, որը հիմնված է էթնիկ պատկանելության վրա, ինչպես նկատեց նա, ցեղասպանության մի մաս է, եւ այդ գործընթացները Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում չեն դադարել 2020-ի պատերազմից հետո: Կիրակոսյանը հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի առաջին օրվանից ՄԻԵԴ հայցեր են ներկայացվել Ադրբեջանի, ապա Թուրքիայի դեմ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

.