ԱՄՆ Սենատը հունիսի 21-ին ԿՀՎ-ի ներկայիս տնօրեն Լեոն Պանետային հաստատել է Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում: Նրան աջակցել են բոլոր 100 սենատորները:

Պանետան իր նոր լիազորությունների կատարմանը կանցնի հուլիսի 1-ից: Նոր պաշտպանության նախարարը կփոխարինի Ռոբերտ Գեյթսին, որը նախարարի պաշտոնը ստանձնել էր  2006 թ-ին եւ ներկայումս գնում է թոշակի, գրում է Lenta.ru-ն:

Հայտնի է, որ Պանետան պաշտպանում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է աֆղանական ռազմական կոնտինգենտի դուրս բերման մասին իր որոշումը հրապարակել հունիսի 22 –ին: Ենթադրվում է, որ ամերիկացի զինվորականների մեծ մասը Աֆղանստանը կլքի հուլիսին: