ՄԱԿ-ի Գլխավոր վահաժողովը կազմակերպության գործող գլխավոր քարտուղար Պան Գի Մունին հաստատել է նույն պաշտոնում: Նա եւս հինգ տարի կպաշտոնավարի:
Անցած շաբաթ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձեւ էր ընդունել` երաշխավորելով Պան Գի Մունի թեկնածությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար այլ թեկնածություն չէր ներկայացվել:
Պան Գի Մունը ծնվել է 1944 թ. Հարավային Կորեայում: 2003թ-ին նա եղել է Կորեայի Հանրապետության նախագահի` դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդականը, 2004 թ-ին` երկրի արտգործնախարարը: 2006 թ-ին Պան Գի Մունն ընտրվել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:




























