Ֆրանսիայի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է  AP-ը:

Օրինագիծը պաշտոնապես ներկայացվել է նախարարների կաբինետի նիստում ոստիկանի սպանությունից մի քանի օր անց, որը իշխանությունները դիտարկում են որպես ահաբեկչական հարձակում:

Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինն ասել է, որ օրենքը կուժեղացնի ֆրանսիական հատուկ ծառայությունների հնարավորությունները համացանցում մարդկանց գործողություններին հետեւելու հարցով:

Նրա խոսքով՝ ծայրահեղականներն օգտվում են համացանցից ավելի շատ, քան հեռախոսային գծերից: