Վրաստանի նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեի խորհրդական Թեմուր Բասիլիան ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է ստացել:

Բասիլիան, ով նաեւ զբաղեցրել է Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը, իշխանափոխությունից հետո մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման, պետական միջոցների յուրացման մեջ: Նա լքել էր Վրաստանը, իսկ հետո հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել ինը տարվա ազատազրկման, գրում է Lenta.ru-ն:

Ավելի ուշ հայտնի էր դրաձել, որ նա բնակվում է ԱՄՆ -ում եւ քաղաքական ապաստան է խնդրել: