Սիրիայում առնվազն 7 մարդ է մահացել նախագահ Բաշար Ասադի օգտին մի քանի քաղաքներում կազմակերպված հանրահավաքների ընթացքում ծագած զանգվածային անկարգությունների ընթացքում:

Հանրահավաքներն ու երթերն անցել են Դամասկոսում, Դերաայում, Լաթաքիայում եւ Տարտուսում, ակցիաներ Հոմսում, Համայում, Դեր-Զորում, որոնք ուղեկցվել են դրանց մասնակիցների եւ անվտանգության ուժերի բախումներով ընդդիմության ներկայացուցիչների հետ: Վերջիններս այս տարվա մարտից պահանջում են նախագահ ասադի հրաժարականը, գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Սիրիայի նախագահը հայտարարել է քաղբանտարկյալների հերթական համաներման մասին: Նախօրեին Ասադը դիմել էր ժողովրդին` ազգային երկխոսության անհրաժեշտության մասին կոչով: