Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը խնդրել է անձամբ իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել՝ շուտափույթ ապաքինում:




























