Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ 106 կողմ եւ մեկ դեմ ձայներով հունիսի 21-ին ընդունել է Վրաստանի նոր Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օրինագիծը, ըստ որի երկրի օրենսդիր մարմինը տեղափոխվելու է Քութայիսի:

Ըստ օրինագծի, երկրի խորհրդարանի տեղակայման վայրը 2012թ. նոյեմբերից հետո դառնալու է Քութայիսին: Տեղակայման վայրի փոփոխություն հնարավոր է միայն արտակարգ կամ ռազմական դրության դեպքում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: