Լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2021 թվականի ապրիլի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան, Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վերևի հատվածում:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ճանապարհային ոստիկանությունից: